Նոյեմբերի 11-ին Մոսկվայի «Եվրոպեյսկի» առեւտրային կենտրոնում ինքնասպանություն է գործել 38-ամյա Արամ Խաչատրյանը, հայտնում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առեւտրային կենտրոնի այցելուների շարքից առանձնացել է մի տղամարդ, նա մագլցել է պատկերասրահի պարիսպը եւ թեւերը լայն բացելով ընկել ներքեւ:
Քարե հատակի հարվածից տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել, սակայն դեռ որոշ ժամանակ կենդանի է եղել: Տղամարդը մահացել է շտապ օգնության բժիշկների ձեռքին: Զոհվածի մոտ հայտնաբերել են ԱՄՆ-ում տրված 1976թ. ծնված Արամ Խաչատրյանի վարորդական իրավունքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արամ Խաչատրյանը առւտրի կենտրոն է եկել միայնակ, եւ դա, ակնհայտորեն ինքնասպանություն է եղել, ոչ թե դժբախտ դեպք:
Ոստիկանները կվերանայեն հսկող տեսախցիկները՝ պատահածի իրական պատկերը հաստատելու համար:





























