Եթե ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի մարտավարական հակասությունները դառնան ռազմավարական հակասություններ, հնարավոր է պառակտում լինի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա նշեց, որ ակնհայտ է, որ երկու ուժերի միջեւ կան մարտավարական հակասությունները, մեկը կողմ է հանրահավաքները շարունակելուն, այլապես շարժումը կմարի, իսկ ԲՀԿ-ն մամուլի խոսնակի միջոցով ասաց, որ դա ձեր կարծիքն է, ոչ ոք ձեր ձեռքը չի բռնում, եթե ուզում եք, գնացեք եւ արեք հանրահավաքներ: «ՀԱԿ-ը հրապարակային նախազգուշացնում է, որ սա կարող է դառնալ շարժման մարելու պատճառը, ԲՀԿ-ն էլ ասում է՝ սա ձեր կարծիքն է»,-ասաց նա:

Թե ինչով կավարտվի այս ամենը, Կարեն Քոչարյանը կանխատեսում չի անում՝ հավելելով, որ ժամանակը ցույց  կտա:

Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ: Իսկ ԲՀԿ-ն հայտարարություն էր տարածել եւ ասել, որ շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի եւ մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում եւ ցանկացած պահի»: