Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՈՒԱԽ-ին հանձնարարել է պարզել երկրում ածխի շուկայի վերաբաշխման հետ կապված իրադրությունը, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

 «Ես ՈՒԱԽ-ին խնդրում եմ անհապաղ պարզել իրավիճակը՝ ով է կանգնած ածխի շուկայի վերաբաշխման  հետեւում, քանի որ սա պետության ազգային անվտանգության հարցն է», - ասել է Յացենյուկը: Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Գլխավոր դատախազության սկսած ստուգումը՝ ներկայումս Ուկրաինան կորցրել է ածուխ գնելու հնարավորությունը, բացառությամբ Ռուսաստանից, Դոնեցկից եւ Լուգանսկից: 

Աղբյուրը հիշեցնում է, որ Գլխավոր դատախազությունը արդեն հարցաքննել է երկրի ածխայրդյունաբերական ընկերություններին՝  ՀԱՀ-ից ածուխ գնելու քննության եւ ներկայումս Կիեւին ոչ ենթակա   տարածքներում ածխային ձեռնարկությունների ֆինանսավորման շրջանակում: Այդ քննության պատճառով ՀԱՀ-ի ածուխը վաճառող բրիտանական Steel Mont Trading Ltd ընկերությունը հրաժարվել է  նախկինում կնքված պայմանագրի շրջանակում հետագա մատակարարումներից՝  չվճարելու կամ բեռան արգելափակման վտանգի պատճառով:

Ածխի դեֆիցիտը Ուկրաինայում ծագել է Դոնբասում հակամարտության պատճառով, որտեղ ածուխ էր արդյունահանվում: