Նախկին բանտարկյալը փորձել է կատվի օգնությամբ արգելված առարկաներ մտցնել գաղութ, փոխանցում է LifeNews-ը:

Գաղութի աշխատակիցները Կոմիում սովորական ընտանի կատու են բռնել, որի մեջքին կպչուն ժապավենով երկու բջջային հեռախոս է ամրացված եղել եւ սիմ քարտ: «Կատվի վրայից զգուշորեն հանել են կպչուն ժապավենը, որպեսզի կենդանին չտուժի: Գաղութի աշխատակիցները կենդանու բեռում հայտնաբերել են երկու բջջային եւ մեկ սիմ քարտ», - Կոմիի Հանրապետության դաշնային ծառայության հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը եւ հիշեցնում է, որ սա Կոմիի Հանրապետությունում առաջին դեպքը չէ: Անցյալ տարվա մայիսի 31-ին պահպանության բաժնի աշխատակիցները ցանկապատին կատու էին հայտնաբերել: Կենդանու մեջքին երկու  բջջային հեռախոս էր ամրացված եւ լիցքավորման ունիվերսալ սարք: