ՆԱՏՕ-ն որոշել է նոր մոտեցում կիրառել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ օդային հարվածներ հասցնել խմբավորման դիրքերին, որոնց նպատակը «ԻՊ»-ի թուլացումն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում, ԵՊՀ-ում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:
«Իսլամական պետություն» խմբավորումը, ըստ դեսպանի, սպառնալիք է ստեղծում Իրաքում եւ Սիրիայում: «Գազանությունները, որոնք կատարվում են այդ տարածաշրջանում, անկասկած, լուրջ սպառնալիք են: Բաց օդային հարվածներից, աշխատանք է տարվում Իրաքի կառավարության հետ: Սա լուրջ սպառնալիք է եւ մեզ հեշտ չի լինելու»,-ընդգծել է դեսպանը:





























