«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, ըստ որի, Հայաստանում արտադրվող ալյուրի մեծագույն մասը արհեստականորեն հարստացվելու է միկրոտարրերով եւ վիտամիններով: Դա կրելու է պարտադիր բնույթ բոլոր խոշոր ալրաղացների համար:
Ալյուրը, ըստ մշակված նախագծի, պետք է հարստացվի երկաթով, ֆոլաթթվով եւ վիտամին А-ով: Այն արտադրողները, ովքեր չեն հարստացնի ալյուրը, կենթարկվեն մինչեւ 200 միլիոն դրամ տուգանքի: Ալյուրի հարստացումը նշված միկրոտարրերով ընդունված է աշխարհում, եւ հատկապես երկաթի պակասը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հանգեցնում է սակավարյունության, որով աշխարհում տառապում է հղի կանանց եւ երեխաների ավելի քան 40 տոկոսը: Հայաստանում իրականացված ուսումնասիրությունների համաձայն, հղի կանանց 37 եւ երեխանի 25 տոկոսն են տառապում սակավարյունության այս կամ այն աստիճանով: Օրենքի նախագիծը այսօր կքննարկվի կառավարության նիստում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























