Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ուժգին պայթյուն է որոտացել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան մոտ: «Ալ Արաբիան» հայտնում է, որ ականապատ ավտոմեքենայի պայթյունը զգալի վնաս է հասցրել դիվանագիտական համալիրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ականապատ եւս մեկ մեքենա է պայթեցվել Տրիպոլիում՝ Եգիպտոսի դեսպանատնից ոչ հեռու: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տարածաշրջանային դիտորդների՝ հարձակումը կարող էր Եգիպտոսի իշխանությունների եւ ԱՄԷ Ներկայացուցիչների պալատի կողմից Լիբիայի վարչապետ Աբդալա Աբդուրահման աթ Թանիի կառավարությանն աջակցելու պատասխանը լինել, որը դեմ է արմատական իսլամիստներին: