Նոյեմբերի 17-ին ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի: Խորհրդարանին համապատասխան առաջարկություններով կառավարության որոշումը հավանության է տրվել կառավարության նոյեմբերի 13-ի նիստին:
Ինչպես հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, օրակարգում 26 հարց է ընդգրկվել: Հարությանն հատկապես առնաձնացրեց ԱԻՆ-ը տարածքային կառավարման նախարարության հետ միավորում, ինչպես նաեւ Միջազային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության ստեղծում նախատեսող «Հայաստանի Հանրապետության կառառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Ծրագրվում է նաեւ հաստատել խորհրդարանում արդեն քննարկված սահմանամերձ գյուղերում բիզնեսը հարկերից ազատելու մասին օրինագծի փաթեթը:
«Նաեւ կքննարկվեն 2015թ. պետբյուջեի մասին օրինագծերի փաթեթեը, ինչպես նաեւ նախկինում անհետաձգելի ճանաչված մի շարք նախագծեր», - հավելեց Հարությունյանը:




























