Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հարթել են պարենային անվտանգության շուրջ առկա տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են առեւտրի ոլորտում գլոբալ պակտի իրացմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի առեւտրի նախարար Նիրմալա Սիթհարամանային:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը երկրի գյուղական վայրերում աղքատների համար անվճար սննդի բաշխման ծրագրի շուրջ համաձայնության են եկել:

ԱՄՆ-ի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանի խոսքով՝ այժմ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամները նախքան վերջնական որոշման ընդունումը մտադիր չեն վիճարկել պարենային ծրագրերը

Միջազգային պարենային պայմանագիրը նպատակաուղղված է ներմուծման սակագների եւ գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատմանը՝ համաշխարհային առեւտուրը թեթեւացնելով նպատակով: