Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ: Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես` օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված եւ, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ. Ջեւրիկյանի եւ շարքային Հ. Սեւլիկյանի բուժման ընթացքով:




























