Ադրբեջանի ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժություններ են մեկնարկել:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ զինավարժությունները կղեկավարեն պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտապի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդին Սադիկովը: Զինավարժություններին մասնակցում են ռազմածովային ուժերը, օդուժի եւ հակատանկային պաշտպանության ստորաբաժանումներն ու մասերը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների եւ պետական սահամանապահ ծառայությունների նախարարությունները: Զինավարժությունները կանցկացվեն 3 փուլով եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 17-ը:

Զինավարժությունների սկիզբը «համընկել է» ադրբեջանական կողմից նախօրեին ուսումնամարզական վարժանք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռի աննախադեպ խոցման հետ: