Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի պատվիրակությունը չեղարկել է այցը դեպի Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:

«Այցի չեղարկման պատճառը չի հաղորդվում: Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի պատվիրակության այցը նախատեսվում էր նոյեմբերի 13-14-ին՝ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների մասին օրենքում, որտեղ վերջերս փոփոխություններ են մտցվել, եզրակացություններ նախապատրաստելու նպատակով: Ակնկալվում է, որ Ադրբեջանի ՀԿ-ների մասին օրենքի եզրակացության նախագիծը ներկայացվել է Վենետիկյան հանձնաժողովին այդ տարվա դեկտեմբերին լիագումար նիստում ըդնունելու համար», - հայտնում է  աղբյուրը:

Ամենայն հավանականությամբ,  այցի չեղյալ հայտարարումը կապված է ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետ:

Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ ՄԽ-ն, Հայաստանի ԱԳՆ-ն, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: