ՀՀ կառավարությունը եւս 1 մլն 17 հազար դոլար կտա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Այս մասին որոշում է ընդունվել Գործադիրի նոյեմբերի 13-ի նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 155 մլն դոլարը, որը «Գազպրոմ» ԲԲԸ-ն վճարել է ՀՀ կառավարությանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնեմասը գնելու համար, պետք է որպես փոխհատուցում տրամադրվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Դրա շուրջ 154 մլն դոլարն ավելի վաղ էին փոխանցել, եւս 1 մլն 17 հազար դոլարը հիմա են փոխանցում:
Հիշեցնենք, 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի շրջանակում համաձայնագիր էր ստորագրվել, որով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 20% բաժնետոմսը վաճառվել էր «Գազպրոմ» ԲԲԸ-ին, որն արդեն ուներ 80 տոկոս բաժնեմաս:
Առուվաճառքի պայմանագիրը ստորագրվել էր հունվարի 16-ին:




























