Ադրբեջանից գաղթած հայ փախստականները եւս մեկ տարի կունենան աշխատանքային ստաժի ձեւակերպման համար: Որոշումն ընդունվել է այսօր՝ նոյեմբերի 13-ին՝ կառավարության նիստի ընթացքում:

Ինչպես հայտարարեց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, այդ հարցերի համար պատասխանատու միջգերատեսչական պետական հանձնաժողովը եւս մեկ տարի կաշխատի: Հանձնաժողովը ստեղծվել է 2009թ.՝ 5 տարով՝ կառավարության N907 որոշման հիման վրա:

Սակայն հաշվի առնելով փախստականների  դիմումների հոսքը, որոշվել է եւս մեկ տարով երկարաձգել աշխատանքները: Գործունեության 5 տարիների ընթացքում հանձնաժողովը դիտարկել է մոտ 700 դիմում (թեեւ անգամ 90-ականների վերարատագաղթից հետո Հայաստանում ապրում են հարյուր հազարավոր փասխտականներ):