Հայաստանի 2015թ. բյուջեի նախագծում ստվերային բիզնեսի արմատական կրճատման ծրագրեր չկան: Այս մասին խորհրդարանում նոյեմբերի 13-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Անցած տարիներին, հավելել է նա, ոչ մի ստվերի վրա լույս չի սփռվել:
Ըստ նրա՝ 2015թ. էլ շատ բան պետք չէ ակնկալել, որովհետեւ իշխանությունները այն գործարարների կողմից են, որոնք հայտնի են որպես «խավարասերներ»:
Մյուս կողմից, նշել է ընդդիմադիրը, իշխանությունն իրեն դուր չեկածներից փորձում է ավելի շատ հարկեր գանձել: Իսկ ծախսերը նախկինի պես դժվար է նպատակային անվանել: «Ոչ մի ներդրում չի առաջարկվում պետության համար ռազմավարական ոլորտում: Իշխանությունը չի ցանկանում զարգացնել տնտեսությունը եւ ծախսեր անել դրա համար: Իսկ ինքն իրեն ոչինչ տեղի չի ունենա», - ամփոփել է Մանուկյանը:




























