Ադրբեջանական զինված ուժերի կողմից թռիչքի պահին հայկական ուղղաթիռի խոցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, եւ ամբողջ հայկական աշխարհի նկատմամբ Բաքվի ռեժիմի թշնամական պրակտիկայի եւս մեկ վկայություն է: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ նշելով, որ 1994թ. կնքված հրադադարի պայմանագիրը խախտած այդ հանցավոր ագրեսիան էսկալացիայի լրջագույն վտանգ է, գրում է «Nouvelles d'Arménie»-ը:

«Ելիսեյան պալատում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ կայացած հանդիպումից երկու շաբաթ անց դրսեւրված այս ագրեսիան հարված է հասցնում նաեւ Ֆրասիայի Հանրապետության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների կողմից առաջարկված եւ 2011թ. Դովիլում ամենաբարձր մակարդակում հաստատված երեք սկզբունքների հիման վրա բոլորեքյան խաղաղության ձեռքբերմանն ուղղված  ջանքերին: Այդ ագրեսիան դրանցից առաջինի՝ ուժի չկիրառման ակնհայտ խախտում է: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի իշխանություններին խնդրում է իրավիճակի դիվանագիտական եզրահանգումներ կատարել եւ վճառականորեն դատապարտել միակողմանի, հանցավոր եւ անպատասխանատու գրոհը», - ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ: