Իշխանությունն այդպես էլ չբացատրեց, թե  ինչ է անելու նոր նախարարությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով կառավարության աշխատակազմի կողմից առաջարկված «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կառավարությունն այդպես էլ չներկայացրեց նոր նախարարության կանոնադրությունը: Վերջինիս գործառույթները հասկանալու փորձերը անորոշ անվանման (միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների) պատճառով ոչնչի չեն հանգեցնում: «Այս անվան տակ կարելի է մտցնել ինչ պատահի: Նույն հաջությամբ նախարարությունը կարելի է անվանել «ինչ-որ բանի նախարարություն»: Սա վատ նախադեպ է», - ասաց Մինասյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում հայտարարվել էր տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման, ինչպես նաեւ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն ստեղծելու մասին: