Ուկրաինան ԵՄ-ից վարկի 2-րդ եւ 3-րդ մասն է ստացել՝ 260 մլն եվրո, հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը:
Փոխառության դրույքը կազմում է 1,375%: Վարկային պարտավորությունը պետք է մարվի մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 4-ը:
Մինչեւ 250 մլն եվրոյի չափով հաջորդ փոխանցումը սպասվում է 2015 թ. փետրվարին՝ ԱՄՀ-ի հետ Ուկրաինայի համագործակցության ծրագիրը եւ հավելյալ մի շարք պահանջներ իրականացնելու արդյունքում:
Ուկրաինային օգնություն տրամադրելու ծրագրի նպատակն է այդ երկրի տնտեսական եւ ֆինանսական աջակցությունը ծանր ժամանակահատվածում, որում այս պահին հայտնվել է Ուկրաինայի տնտեսությունը»:




























