ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը հերքում է ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղեկատվությունը:
Լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ:
Ծառայությունը տեղեկացնում է, որ իր կողմից նման տեղեկատվություն չի տրամադրվել որեւէ լրատվամիջոցի`ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:
Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում, որը կտեղադրվի ԱԻ նախարարության կայք- էջում:




























