ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 13-ին կազմել է 415.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.61 դրամ (աճել է 0.81 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 654.50 դրամ (նվազել է 7.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.95 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 208.57 դրամ, ոսկին՝ 15,549.39 դրամ, պլատինը՝ 16,076.83 դրամ:
Նոյեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակմանգինը կազմել է 415.3 դրամ:




























