Երկու նախարարությունների ձուլումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը, նոյեմբերի 13-ին լրագրողներին հայտնրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ մեկնաբանելով «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում կառավարության փոփոխութան օրինագիծը:

Ըստ նրա՝ երկու նախարարությունների ձուլումը նոր կառույցն ավելի արդյունավետ կդարձնի, քանի որ երկուսն էլ ճյուղավորված ենթակառույցներ ունեն մարզերում: Միասնական  կառույցի շրջանակում դրա կառավարումը կարող է ավելի արդյունավետ լինել:

Հիշեցնենք, նոյեմբերի 6-ի նիստում հայտարարվել էր տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման եւ նոր՝ միջազգային ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարության ստեղծման մասին: Օրինագիծն այժմ քննարկվում է խորհրդարանում: