Նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել ամեն տարի նոյեմբերի 21-ը որպես Արժանապատվության եւ ազատության օր, հունվարի 22-ը՝ Ուկրաինայի հավաքականության օր նշելու մասին, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից:
«Ուկրաինան արժանապատվության եւ ազատության տարածք է: Մեզ այդպիսին են դարձրել երկու հեղափոխությունները՝ 2004 թ. մեր մայդանը, որը Ազատության տոն էր, եւ 2013 թ. հեղափոխությունը՝ Արժանապատվության հեղափոխությունը: Սա Ուկրաինայի համար չափազանց ծանր քննություն էր, երբ ուկրաինացիները ցույց տվեցին իրենց եվրոպականությունը, արժանապատվությունը, ազատության իրենց ձգտումը: Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, միայն փաստացի կհաստատեմ սա եւ հրաման կստորագրեմ Արժանապատվության եւ ազատության օրվա մասին, որն ուկրաինացիներն այսուհետ եւ միշտ կնշեն նոյեմբերի 21-ին», - նշել է նախագահը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ըստ Պյոտր Պորոշենկոյի՝ հունվարի 22-ին, երկիրը նախկինի պես, տոնելու է Հավաքականության օրը: «Ուկրաինայի միասնության օրը, Զլուկայի օրը», - ասել է նախագահը:




























