Գլխում էմոցիաները պտտեցնելը, որոնք մարդը զգացել է անցյալում տհաճ իրադարձությունների ժամանակ, կարող են հանգեցնել էմոցիոնալ խանգարման: Այս մասին հայտարարել են հոգեբանները:
Տհաճ հիշողությունների վնասակար ազդեցությունից խուսափելու համար հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել կոնկրետ մանրուքների վրա՝ էմոցիաների վրա կենտրոնանալու փոխարեն: Հետազոտությունն անցկացրել են Իլինոյսի համալսարանի գիտնականները:
Հոգեբանության պրոֆեսոր Ֆլորին Դոլքոսի գլխավորած խումբը հետազոտում է հիշողությունների հետ կապված էմոցիոնալ ապրումներից ազատվելու վարքագծային եւ նյարդաբանական մեխանիզմները: Mignews-ի փոխանցմամբ, մասնագետները հայտնաբերել են, որ հիշողության առանձին տարրերի վրա ուշադրության կենտրոնացումը զգալիորեն նվազեցնում է դրանց էմոցիոնալ ազդեցությունը:
Գիտնականները կարծում են, որ այդ պարզ ռազմավարությունը խոստումնալից այլընտրանք է էմոցիաների վերահսկողության այլ մեթոդներին. դրանք ճնշելուն եւ գերագնահատելուն:
Մասնագետները հույս ունեն, որ ապագայում կկարողանան աշխատել դեպրեսիվ եւ անհանգիստ հիվանդների հետ ու որոշել, արդյո՞ք այս նոր մեթոդիկան կարող է բարելավել նրանց վիճակը:




























