ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզքիրը հինգշաբթի հայտարարել է, որ Կիպրոսի հարցով Եվրախորհրդարանի բանաձեւը Թուրքիայի համար հետեւանքներ չի ունենա, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները սրվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում Թուրքիայի կողմից Կիպրոսի ծանծաղուտում նավթագազային հանքավայրերի հետախուզության պատճառով: Հոկտեմբերի սկզբին Անկարան հայտարարել էր, որ Հյուսիսային Կիպրոսի հարցմանը համաձայն, ծանծաղուտի տարածքում սեյսմիկ հետախուզություն է սկսում: Թուրքիան Կիպրոսի ափ էր ուղարկել հետազոտական եւ ռազմական նավեր: Հունաստանն ու Կիպրոսը Թուրիքային մեղարդում էին կղզային պետության ինքնիշխան իրավունքների ոտնահարման մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվրախորհրդարանի բանաձեւի նախագծում Անկարայի գործողությունները անվանվում են «անօրինական» եւ «հրահրիչ»: Փաստաթուղթը Թուրքիային կոչ է անում անհապաղ դուրս բերել իր նավերը «Կիպրոսի բացառապես տնտեսական գոտուց»:
«Մենք հարգում ենք Եվրախորհրդարանը, սակայն այս բանաձեւը կարժանանա նույն ճակատագրին, ինչ եւ Կիպրոսի մասին նախորդ բանաձեւերը: Մեր կարծիքով, այն վավեր չէ եւ Թուրքիայի համար հետեւանքներ չի ունենա», - հայտարարել Բոզքիրը:
Կիպրոսը 1974թ. Թուրքիայի (տվյալ պահին Հյուսիսային Կիպրոսը որպես պետություն ճանաչած միակ երկիրը) ռազմական ներխուժումից հետո դե ֆակտո բաժանված է երկու համայնքների: Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները վերականգնվել են այս տարվա փետրվարին, երկամյա ընդհատումից հետո, սակայն հոկտեմբերին դադարեցվել են Կիպրոսի ծանծաղուտում Թուրքիայի կողմից երկրաբանական հետախուզություն սկսելուց հետո:




























