Այսօր գումարած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում 2014 թվականի դեկտեմբերի 14-ին եւ Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում դեկտեմբեր 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2014 թվականի դեկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 21-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 15-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական: