Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագիրը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 529 մարդ: Մոլդովայի խորհրդարանն արդեն վարվերացրել է այդ համաձայնագիրը, հայտնում է RBK-ն:

ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում՝ հունիսի 27-ին: Այդ նույն օրը նմանօրինակ համաձայնագրեր կնքվել են նաեւ ԵՄ-ի եւ Վրաստանի ու Ուկրաինայի միջեւ:

Համաձայնագրի տնտեսական մասում ենթադրվում է մի շարք տուրքերի չեղարկում, կապիտալի ավելի ազատ շարժ եւ մոլդովական ու եվրոպական շուկաների փոխադարձ բացում: Մոլդովան նաեւ պարտավորվել է զարգացնել ժողովրդավարությունն ու շուկայական տնտեսությունը, հետեւել հիմնարար ազատություններին եւ հարգել մարդու իրավունքները: