Ադրբեջանի իշխանությունները փորձում են օտարերկրյա պետությունների դեսպաններին պարտադրել արցախյան ուղղաթիռի կործանման սեփական տարբերակը:

Ըստ haqqin.az-ի, այդ երկրի Պաշտպանության նախարարությունում կայացել է 13 երկրների դեսպանատների ռազմական կցորդների մասնակցությամբ միջոցառում:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում միջազգային ռազմական համագործակցության վարչության ղեկավար Հուսեյն Մահմուդովը եւ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգյահլին մանրամասն տեղեկացրել են «ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծի օդային տարածքում» ուղղաթիռի ոչնչացման մասին:

Ըստ նրանց, «Հայաստանի ԶՈՒ ուղղաթիռը շփման գծի հատվածում գնդակոծել է Ադրբեջանի ԶՈՒ դիրքերը»:

Այդպիսով, Ադրբեջանի ՊՆ-ն ամեն դեպքում խոստովանել է, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող արցախյան ուղղաթիռը կործանվել է ո՛չ ադրբեջանական տարածքում: Նշենք, որ միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը: