Եթե ՀՀԿ-ն խոստանա, որ չի բոյկոտի ոչ իշխանական ուժերի օրինագիծը, ապա այն անմիջապես դուրս կբերվի օրակարգից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը՝ դիմելով ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանին:
«Եթե Դուք խոստանաք, որ ՀՀԿ-ն չի բոյկոտի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մեր նախագծի քննարկումը, ապա ես հենց հիմա ամբիոնից կիջնեմ եւ կվերադառնամ իմ տեղը: Եւ այդ ժամանակ մենք այն կներկացնենք արդեն հաջորդական կարգով, այլ ոչ թե արտահերթ՝ պատգամավորական ստորագրությունների 33%-ով, ինչպես հիմա է: Սակայն Դուք դա չարեցիք եւ չեք էլ անի», - հայտարարեց Հակոբյանը:
Նշենք, որ 4 ոչ իշխանական (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն») հանդես են գալիս խորհրդարանական ընտրությունների 100%-անոց համամասնական համակարգի օգտին: Այս հարցի շուրջ նրանք քննարկումներ են անցկացրել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության հետ:
Խորհրդարանական օրվա ավարտին Հակոբյանը Նահապետյանին կրկին կոչ արեց ազնիվ խոսք տալ, ինչին վերջինս կրկին նախընտրեց չպատասխանել:



























