Լոս Անջելեսի փողոցներից մեկում ապակե կրպակ է հայտնվել՝ տեղական ապաստանից կատվի ձագերի հետ խաղալու համար: Ըստ The Huffington Post-ի, նախաձեռնության նպատակն անտուն կենդանիների խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է, ինչպես նաեւ քաղաքի բնակիչներ օգնել՝ ստացած դրական էմոցիաների շնորհիվ հաղթահարել ամենօրյա սթրեսները:
Kitten Therapy («Կատվի ձագերով թերապիա») բարեգործական նախաձեռնության հեղինակներն են կենդանիների համար սնունդ եւ հիգիենիկ միջոցներ արտադրող մի ընկերություն, ինպես նաեւ Soul Pancake հիմնադրամը, որի համահիմնադիրը դերասան Ռեյն Ուիլսոնն է:
Փոքրիկ կատուներով թափանցիկ կրպակը տեղադրվել է Լոս Անջելեսի քաղաքային դատարանի հարեւանությամբ: Կենդանիներին մշտապես հետեւում են ապաստանի մասնագետները: Նորույթը փորձած քաղաքացիները նշում են, որ կենդանիների հետ շփումից եւ խաղալուց հետո սթրեսից եւ հոգնածությունից հետք անգամ չի մնում:
Ըստ Lenta-ի, կատուները վաղուց համարվում են մարդկանց սթրեսից ազատելու «մասնագետներ»:




























