Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում հանդիպել է դասախոսական կազմի եւ ուսանողության հետ:
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները եւ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:
Կարեն Միրզոյանը խոսել է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական գործունեության պատճառով ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար:
Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին եւ ընդգծել, որ այն կրելու է շարունակական բնույթ:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:




























