Ամերիկացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացման հետեւանքով զգալիորեն կավելանա կայծակի հարվածների հաճախականությունը:

Հետազոտությունը, որը տպագրվել է Science ամսագրում, անցկացվել է կայծակների հատուկ գրանցման տվյալների օգնությամբ:

Գիտնականների խոսքով՝ նրանք հաշվարկել են, թե որքան ուժեղ է ջերմաստիճանի բարձրացումն ազդում որոտային հարվածների հաճախականության վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բերքլի ի համալսարանի գիտնական Դեւիդ Ռոմփսը նշել է, որ 2000 թվականին յուրաքանչյուր 2 կայծակի հարվածին 2100 թվականին բաժին կհասնի 3 հարված:

Այսինքն բացի անտառային հրդեհներից, կայծակների հաճախականության ավելացումը եւս կազդի մթնոլորտի քիմիական բաղադրության վրա: