«Իսլամական պետություն» խմբավորումը իսկապես սեփական արժույթն է մտցնում Սիրիայում եւ Իրաքում վերահսկողության տակ վերցված տարածքներում, գրում է The Independent-ը: Ինչպես հայտարարել են ԻՊ-ում, վերջիններս մտադիր են վերադարձնել վաղ իսլամի ժամակաների ոսկե դինարն ու արծաթե դիրհամները:
Այս քայլն իրականացվում է «ստանայական գլոբալ տնտեսական համակարգից ազատվելու համար», հայտնում է խմբավորման անդամները: Նոր արժույթի՝ շրջանառության մեջ մտցնելու ճշգրիտ ժամկետները չեն նշվում, հայտնում է Gazeta-ն:
Դինարի ժամանակակից ձեւը օգտագործվում է տարբեր երկրներում, սակայն այդ թղթադրամներում ավելի քիչ են թանկարժեք մետղաները, նշում է թերթը: Պարբերականը նաեւ մեջբերում է Quilliam Foundation-ի փորձագետ Չարլի Ուինթերին, ով ենթադրում է, որ ԻՊ-ի դինարները ամենայն հավանականաությամբ, առաջին հերթին կհայտնվեն Սիրիական Ռաքեում:




























