Հոնկոնգում տեղի ունեցած The Cathay Pacific Hong Kong International Wine & Spirit Competition գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում 19 վրացական գինիներ եւ սպիրտային խիչքներ պարգեւատրվել են տարբեր մեդալներով, այդ թվում՝ երկու ոսկե, հայտնում է «Վրաստան օնլայնը»:

Տեղեկության համաձայն, ոսկե մեդալներով են պարգեւատրվել «Չելտի» ընկերության «Չելտի 2008» եւ «Սպերավի Մուսկաթ 2012»- KTW գինիները: Մրցույթի արդյուննքերը հայտարարվել են «HKTDC - Hong Kong International Wine and Spirits Fair 2014» ցուցահանդեսի ժամանակ: Ժյուրիի կազմում ներկա են գտնվել Չինաստանից, Սինգապուրից, Ճապոնիայից, Թայվանից, Հնդկաստանից ժամանած մասնագետները: Ժյուրիի նախագահը եղել է գինու մագիստրոս Դեբրի Մեյբուրգը:

Նշված մրցույթը գինու որակի ճանաչման ամենամասշտաբային միջոցառումներից է եւ հայտնի է ոչ միայն Ասիայում, այլ նաեւ ողջ աշխարհում: