Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Maharaja Phantom Drophead Coupe կաբրիոլետը, որը ստեղծվել է բացառապես Դուբայի հաճախորդների համար: Այս մասին գրում է Worldcarfans-ը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով, մեքենան ստեղծելիս ոգեշնչվել են Հնդկաստանի «ոսկեդարի» արվեստով: Կաբրիոլետը ստեղծվել է մեկ ավտոարտադրողների հետ հնդիկ մահարաջաների «ամենաերկար հարաբերությունների» պատվին: Ըստ Gazeta-ի, 50 տարվա ընթացքում հնդիկ մահարաջաներն ավելի քան 840 Rolls-Royce եզակի ավտոմեքենաներ են ձեռք բերել:
Նոր կաբլիոլետի թափքը ճերմակ է՝ կանաչ գծով եւ Հնդկաստանի հնագույն խորհրդանիշ սիրամարգի պատկերով: Թռչնի նկարը պատկերված է նաեւ նստատեղերի գլխամասում: Ավտոմեքենայի տեխնիկական հատվածը փոփոխության չի ենթարկվել: Մեքենան 12 մխոցով 6.7 լիտր ծավալով եւ 460 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունի, ինչպես նաեւ 12 աստիճանով ավտոմատ փոխանցման տուփ: Մեքենայի հատուկ տարբերակի գինը չի նշվում:




























