Կատուները, որոնք մարդու հետ միասին ապրում են արդեն շուրջ 9 հազար տարի, այդպես էլ ամբողջությամբ ընտանի չեն դարձել, առավել եւս՝ նրանցից շան հավատարմություն սպասել պետք չէ: Ցանկացած հարմար առիթի դեպքում կատուն պատրաստ է լքել տիրոջը:
Նման եզրահանգման են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, որոնք ընտանի կատվի գենոմը համեմատել են նրա վայրի ցեղակիցների գենոմի հետ: Գենետիկ հետազոտությունը վայրի եւ ընտանի կատուների մոտ ավելի շատ նմանություն, քան տարբերություն է հայտնաբերել:
Ընդհանուր առմամբ, կատուներին պարզապես դուր են գալիս ուշադրությունն ու խնամքը: Սակայն, ըստ Informing-ի, նրանք շարունակում են կիսավայրենի էակներ մնալ:




























