Տաջիկստանում երկրի հյուսիսային Սիգդիան մարզի ռազմավական օբյեկտների վրա ահաբեկչական եւ դիվերսիոն գործողություններ նախապատրաստող ահաբեկչական խմբավորման 20 անդամ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ռամազան Ռահիմզոդան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Մի շարք շրջաններում հատուկ գործողությունների ընթացքում հանրապետությունում եւ մի շարք պետություններում (այդ թվում ԱՄՆ-ում) ահաբեկչական կազմակերպություն համարվող «Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման ավելի քան 20 անդամ է ձերբակալվել», - ընդգծել է նախարարը: Նրա խոսքով՝ խուզարկությունների ընթացքում ձերաբակալվածներից որոշների մոտ հայտնաբերվել են այսպես կոչված «շահիդների գոտիներ», պայթուցիկ, ծայրահեղական գրականություն:




























