Մարդկանց առողջ ապրելակերպի ձգտումը հաճախ անառողջ հետեւանքների է հանգեցնում: Ըստ բժիշկների՝ մի շարք դեպքերում դիետաները հանգեցնում են օրթորեքսիայի՝ սննդային խանգարումների եւ հոգեբանական խոցելի վիճակի, որն արտահայտվում է միայն առողջ սնունդ ուտելու մոլագար ցանկությամբ:

The Wall Street Journal-ը հայտնում է, որ օրթորեքսիան պաշտոնապես ախտորոշվող հիվանդություն չէ, սակայն մասնագետերը այն հաճախ օգտագործում են սննդային խանգարումը բնութագրելու համար, որի հիմքում ընկած է միայն առողջ սնունդ ուտելու կպչուն գաղափարը, փոխանցում է RT-ն:

Օրթորեքսիայի  հետեւանքներից են հոգեբանական ծանր խանգարումները՝ կապված ինչ-որ վնասակար բան ուտելու հետ, ընկճախտը, հյուծումը: Բացի այդ, տարատեսակ դիետաները, որոնք բացառում են շաքարը, կաթը եւ այլն, թերասնվելու եւ առողջական խնդիրների հանգեցնելու սպառնալիք են պարունակում: