McLaren ընկերությունը հայտարարել է, որ 2015թ. կթողարկվի բրիտանական ավտոհսկայի նոր մոդելը, որը Porsche 911-ին լուրջ մրցակից կդառնա:

Ավտոմեքենայի արժեքը կսկսվի 160 հազար եվրոյից, հայտնում է  Daily-motor-ը:

Նոր սուպերավտոմքենան կստանա McLaren Sport Series անվանումը: Նորույթի լուսանկարներն արդեն տեղադրվել են համացանցում:

Բրիտանական կոնցեռնի նոր սպորտային ավտոմեքենան կունենա 3,8 լիտրանոց տուրբոշարժիչ եւ 450 ձիաուժ հզորություն: