ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նորից «բռնացրել են» հանրության առջեւ ծամոն ծամելիս, այս անգամ՝ Բրիսբենում կայացած G20-ի գագաթաժողովի ժամանակ:

«Երեւում է՝ նախագահ Օբաման դաս չի քաղել վրդովմունքի ալիքից, որն ավելի վաղ բարձրացել էր, երբ նա ծամոն էր ծամել Պեկինում կայացած Ասիա-խաղաօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին»,- հաղորդում է ABC News-ը:

Ամերիկյան լրատվամիջոցները նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ավստրալացիները բուռն չեն արձագանքել այդպիսի պահվածքին, որն ավելի վաղ վրդովմունքի ալիք էր բարձրացրել սոցցանցերի չինացի օգտատերերի շրջանում:

Չինական հասարակությունը վրդովվել էր, որ Օբաման իր լիմուզինից դուրս գալիս Պեկինի ազգային լողավազանային «Ջրային ակումբ» համալիր մտնելը, որտեղ անցկացվում էին Պեկինի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի հիմնական միջոցառումները, հականիկոտինային ծամոն էր ծամել: Չինացիները Սպիտակ տան ղեկավարին «ռեփեր» կամ «դատարկապորտ» էին անվանել: