ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը սահմանադրական ճանաչելու ՍԴ որոշմանը պատշաճ իրավական հիմնավորում է տրվել, նոյեմբերի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը:

Ըստ նրա՝ ներկայումս յուրաքանչյուր երկիր պետք է մասնակցի ինտեգրացիոն գործընթացներին: «Գլոբալիզացման գործընթացներում այս կամ այն երկիրը միջազգային պայմանագիր ստորագրելիս կորցնում է իր ինքնիշխանության մի մասը», - նշել է Այվազյանը: Անդրադառնալով այն հարցին՝ համապատասխանում է արդյոք  ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը  Սահմանադրությանը, թե  ոչ,  նա ընդգծել է. «Իմ կարծիքը հետեւյալն է. Հայաստանի գործող Սահմանադրության ոչ մի դրույթ չի խախտվել»:

Հայաստանի ՍԴ-ն նոյեմբերի 14-ին սահմանադրական էր ճանաչել ԵՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը: Սահմանադրական դատարանի նիստի ավարտին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցել էր որոշումը, ըստ որի՝ Պայմանագիրը ճանաչվել էր  ամբողջությամբ սահմանադրական: