Շոտլանդիայի թագավորական բանկը հանուն տրանսգենդերների հրաժարվել է հաճախորդների հետ շփման ժամանակ միստր, միսիս, միսս դիմելաձեւերից: Նոր կանոնները կներդրվեն մոտ ժամանակներս տրանսգենդերների, նույնասեռականներին չվիրավորելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշակի սեռին պատկանելիությունը մատնանշող նախկին դիմելաձեւերի փոխարեն կօգտագործվի չեզոք Mx՝ մաքս ձեւը, երբեմն ընթերցվում է նաեւ որպես միքս կամ միքստր:

Բանկը նաեւ պատրաստվում է հաճախորդների լրացմանը ենթակա պարտադիր փաստաթղթերից բացառել մոր աղջկական ազգանվան մասին հարցը միասեռ ընտանիքում դաստիարակված ավանդատուին անհարմար իրավիճակի մեջ չգցելու համար: Բացի այդ աշխատակիցներին սովորեցնում են՝ ինչպես շփվել սեռի փոփոխության մասին հայտնած մարդու հետ: