Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2015-ի սեպտեմբերին իր առաջին առաքելական այցը կկատարի ԱՄՆ, հաղորդում է Ռոսբալտը:
Ֆիլադելֆիայում նա կմասնակցի կաթոլիկ ընտանիքների համաշխարհային հանդիպմանը: Այդ հավաքը տեղի է ունենում երեք տարի մեկ անգամ: Ֆիլադելֆիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները սպասում են, որ Հռոմի Պապի մեսսան կգրավի միլիոնավոր քաղաքացիների ուշադրությունը:
Այդ այցելության ընթացքում Ֆրանցիոսկոսը Պապը ելույթ կունենա նաեւ ՄԱԿ-ում եւ դադար կառնի Մեքսիկայի սահմանի մոտ:




























