Ճապոնական Honda ընկերությունն արդեն 2016 թվականից կսկսի իր սեդանի վաճառքը վառելիքային բջիջներում, հաղորդում է Auto Vesti-ն:

Այսպիսով, Honda-ն գաղտնազերծել է FCV կոնցեպտուալ սեդանը, որը դարձել է ջրածնային տեխնոլոգիաների հերթական փուլը եւ կենդանի կներկայացվի Լոս Անջելեսի ավտոսրահում:

Նոր մոդելի համար էլեկտրաէներգիա արտադրող վառելիքային բջիջների չափերը փորքցվել են մոտ 1/3-ով, իսկ ուժային սարքավորման արդյունավետությունը ավելացել է 60 տոկոսով:

FCX մոդելն ունի 134  ձիաուժ, բայց չի բացառված, որ արտադրողը նկատի ունի ոչ այնքան հզորությունը, որքան տնտեսող բնույթը. FCV կոնցեպտը կարող է մեկ անգամ լիցքավորելուց հետո կտրել 700 կմ:

Ճապոնիայի ներքին շուկայում Honda FCV-ի վաճառքը կմեկնարկի 2016-ից: Ավելի ուշ մոդելը կհայտնվի նաեւ ԱՄՆ-ում, ապա՝ Եվրոպայում: