Ամերիկյան արտադրության Bell 212 ռազմական ուղղաթիռը կործանվել է Թաիլանդի հյուսիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ աղետի հետեւանքով զոհվել է 4 մարդ, որոնց թվում է Թաիլանդի ցամաքային զորքերի բանակային ստորաբաժանման փոխհրամանատարը:
Միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Պհայաու նահանգում: Միջադեպի հանգամանքները ճշտվում են:
Bell 212-ը բազմապրոֆիլ ուղղաթիռ է: Ամերիկյան Bell Helicopter Textron ընկերությունը սկզբում այն արտադրել է կանադական զինված ուժերի համար եւ կոչվել է CUH-1N: Ավելի ուշ այն վերանվանվել է CH-135: Այս ուղղաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1968-ի օգոստոսին:




























