Գերմանական արտադրող Mercedes-Benz-ը ցուցադրել է նոր ավտոմեքենայի նախագիծ՝ ավտոպիլոտի գործառույթով, հայտնում է AutoNews-ը:
Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան չունի ղեկ եւ ոտնակներ: Մեքենայում կա չորս նստատեղ՝ դեմ առ դեմ, որը ուղեւորներին ճանապարհին հարմարավետ շփման հնարավորություն է ընձեռում: Մեքենան նստատեղերի միջեւ սեղանիկ կունենա, ապակյա ծածկ, կաշվե պաստառներ եւ տեղեկատվական-ժամանցային համակարգ: Արտադրողները մեքենան անվանում են շարժական հյուրասենյակ կամ գրասենյակ:
Հիշեցնենք, սեպտեմբերին Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել էր Future Truck 2025 կոնցեպտը: Նորույթը աշխարհում առաջին ավտոպիլոտով աշխատող բեռնատարն էր: Մեքենայում տեղադրվում է վարորդի հարմարավետ աթոռ, որը կարող է պտտվել 45 աստիճան: Էլեկտրոնիկան բեռնատարներին թույլ չի տա խուսափել ճանապարհային երթեւեկության կանոններից, եւ համապատասխանաբար, կնվազեցնի բեռնատար տրանսպորտի մասնակցությամբ վթարների թիվը:





























