Աճուրդի է դրվել Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիների» առաջին հրատարակությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աճուրդի կազմակերպիչներին:
«Մենք այսօր սկսում ենք արժեքավոր գրքերի եւ ձեռագրերի աճուրդի երեք մասից բաղկացած շարքը», - մեջբերում է գործակալությունը Christie's աճուրդի տան աշխատակցուհի Ելենա Կուրբացկայայի խոսքերը:
11-14,5 հազար դոլար գնահատված «Մեռած հոգիներին» զուգահեռ աճուրդում ներկայացված է նաեւ Իվան Կռիլովի առակների առաջին հրատարակությունը (8 հազար դոլար):
Առաջարկված է նաեւ XVII դարի նամակների եւ փաստաթղթերի ժողովածու՝ նվիրված հյուսիսային մայրաքաղաքի շինարարությանը: Այդ փաստաթղթերը պարունակում են Ալեքսեյ Ռեմիզովի նշումները: Տվյալ արխիվի ընդհանուր գինը շուրջ 80 հազար դոլար է:
Christie's-ի բուքինիստական աճուրդները տեղի կունենան Լոնդոնում՝ երեքշաբթի, չորեքշաբթի, նոյեմբերի 19-ին եւ 25-ին:





























