Ռուսաստանը համապատասխան փաստաթուղթ ունեցող քաղաքացիներին պաշտպանական նկատառումներով թույլատրել է զենք կրել, հայտնում է BFM-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ, թույլտվություն ունեցող քաղաքացիները կարող էին զենք կրել միայն որսի, սպորտային միջոցառումների, մարզական եւ ուսումնական կրակոցների ժամանակ: Օրենքի նոր խմբագրմամբ՝ այս բոլոր կետերը պահպանվել են եւ լրացվել «ինչպես նաեւ ինքնապաշտպանության նկատառումներով» բառերով:
«Զենքի մասին» օրենքը արգելքում զենք կրել հանրահավաքների, փողոցային երթերի, ցույցերի, նստացույցերի եւ այլ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ, հարբածության վիճակում, կրթական հաստատությունների տարածքներում: Արգելվում է նաեւ ինքնապաշտպանության նպատակներով հրազենային ու սառը զենք կրել:





























