Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վիճակախաղով կխաղարկի իր նվերները, այդ թվում՝ Fiat Panda 4x4, փոխանցում է Gazeta.ru-ն: Ստացված բոլոր միջոցները կուղղվեն աղքատների օգնությանը: Խաղարկությունը կկայանա հունվարի 8-ին:
Վիճակախաղի գովազդի պաստառներ կարելի է տեսնել Վատիկանում: Տոմսն արժե 10 եվրո:
Աղբյուրը նշում է, որ ամենաարժեքավոր մրցանակը Fiat Panda 4x4-ն է: Տվյալ մոդելի նոր մեքենայի արժեքը գերազանցում է 15 հազար ֆունտ ստեռլինգը: Այլ մրցանակների շարքում են հեծանիվներ, Sony թվային տեսախցիկ, սուրճ պատրաստելու մեքենա, գնդիկավոր գրիչ, ձեռքի ժամացույց եւ գլխարկ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հռոմի պապը հայտնի է որպես ճգնակյաց: Մասնավորապես նա հրաժարվել է ապրել պապերի շքեղ առանձնատանը եւ Վատիկանում շրջում է 1984 թ. արտադրության Renault 4-ով:



























