Հաջորդ տարի Porsche ավտոկոնցեռնի 911-րդ մոդելի վերաոճավորման շրջանակներում ավտոմեքենան կհագենա տուրբինային ագրեգատներով, հայտնում է «Ռոսբալտը»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոարտադրողը նման որոշումն ընդունել է СО2-ի (ածխաթթու գազի) անհրաժեշտ արտանետումները պահպանելու եւ հենց ուժային ագրեգատների հզորությունը պահպանելու համար:
Porsche 911 Carrera նոր մոդելը հագեցած կլինի տուրբոշարժիչով, որի հզորությունը կկազմի 365 ձիաուժ: Մոտ ժամանակներ կսկսվեն մոդելի վերաոճավորման աշխատանքները:




























