ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն Բաքու կատարած այցելության շրջանակներում կհանդիպեն ներկայումս տարածաշրջանում գտնվող Հիլարի Քլինթոնի հետ։

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, համանախագահները այդ մասին հայտնել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո։ Երեւանում նրանք մտադիր են հանդիպել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները տարածաշրջանային այց կկատարեն Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու։ Երեւանում նրանք կհանդիպեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Տարածաշրջանային այց է կատարում նաեւ Հիլարի Քլինթոնը։ Նա Հայաստան կայցելի  հուլիսի 4-5-ը։